Բոլթոնը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, եթե դա կխանգարի Թրամփի վերընտրմանը

06-12-2022 14:26

Ջոն Բոլթոնը, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018-2019 թվականներին զբաղեցնում Էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտարարել Է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում կարող Է իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բոլթոնի հարցազրույցը NBC հեռուստաընկերության «Meet the Press» հաղորդաշարին: Բոլթոնը դիտարկում է ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, եթե դրա միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ Դոնալդ Թրամփին վերընտրվել: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունը, որտեղ նախկին նախագահը Truth Social սոցցանցում կրկնել Էր, որ հաղթանակ Է տարել ընտրություններում և «խոշոր տեխնոլոգիական ընկերություններին» մեղադրել Էր դեմոկրատների հետ դավադրություն կազմելու մեջ: «Այդ տեսակի և մասշտաբի զանգվածային խարդախությունը թույլ Է տալիս չեղարկել բոլոր կանոնները, դրույթները և հոդվածները, նույնիսկ նրանք, որոնք պարունակում Է Սահմանադրությունը», – գրել Էր Թրամփը: Բոլթոնը հայտարարել Է, որ Թրամփի այս հայտարարությունը որակազրկել է նրան՝ որպես թեկնածուի: Թրամփը Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրել Է 2019 թվականի սեպտեմբերին: ԶԼՄ-ների տվյալներով, նրանց միջև տարաձայնությունների գլխավոր առարկան դարձել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում դիրքորոշումը. Բոլթոնը ստիպում Էր խստացնել դրանք: Թրամփն ավելի ուշ հայտարարել Էր, որ Բոլթոնը մի շարք «շատ մեծ սխալներ» Է գործել ԿԺԴՀ-ի, Վենեսուելայի և Իրաքի նկատմամբ քաղաքականության հետ կապված:

Lragir.am,
06-12-2022 14:26