related topics
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ աջակցություն էր ՀԱՊԿ-ը նախատեսում Հայաստանի համար: «Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների և միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը: Բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր, մեր դաշնակիցների կողմից արձանագրումը, որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք: Այնուհետև կարող էինք դիտարկել մնացած միջոցները, քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծումը: Որոշումը չի ընդունվել, և այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելով, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի», ասաց նա: