Արցախում 19 անչափահասներ են թունավորվել, ախտորոշվել է սուր գաստրիտ

07-12-2022 22:49

Այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»:  Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում: Դեպքի մասին հաղորդվել է նաև ԱՀ դատախազությանն ու ներքին գործերի նախարարության ոստիկանությանը: Այս պահին իրավապահ մարմինների կողմից ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:

Lragir.am,
07-12-2022 22:49