Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի մասին

07-12-2022 22:48

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ իններորդ փաթեթը: «Մենք աջակցում ենք Ուկրաինային և ստիպում Ռուսաստանին վճարել իր դաժանության համար: Պատժամիջոցների առկա ութ փաթեթներն արդեն զգալի վնաս են հասցնում»,- գրել է նա Twitter-ում: Նոր փաթեթը, ըստ ֆոն դեր Լեյենի, կներառի հետևյալ միջոցառումները. Պատժամիջոցային ցուցակներում կավելացվի Ռուսաստանի գրեթե 200 քաղաքացի և ընկերություն: Դրանք կլինեն ընկերություններ, որոնք կապված են Ռուսաստանի զինված ուժերի, զինվորականների, Պետդումայի պատգամավորների և պետական ​​ծառայողների հետ: Պատժամիջոցներ կկիրառվեն ռուսական երեք բանկերի, այդ թվում՝ Ռուսաստանի Տարածաշրջանային զարգացման բանկի նկատմամբ: Մի քանի կատեգորիաների ապրանքների, հատկապես երկակի նշանակության ապրանքների և էլեկտրոնիկայի Ռուսաստան արտահանման սահմանափակումներ: Կանխել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար մասերի արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև երրորդ երկրներ, որոնք կարող են դրանք ուղարկել Ռուսաստան: Ռուսական չորս ալիքների հեռարձակման սահմանափակումներ:

Lragir.am,
07-12-2022 22:48