related topics
Ուկրաինայի Զինված ուժերը հակահարձակման ընթացքում ուկրաինական 1888 քաղաք և գյուղ են ազատագրել ռուսական օկուպացիայից, իր երեկոյան ելույթում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Օկուպացիայի մեջ, ըստ նրա, մնում է մոտավորապես նույնքան: «Սա նշանակում է, որ այժմ ուկրաինական ռազմի դաշտում որոշվում է միլիոնավոր մարդկանց ճակատագիրը: Միլիոնավոր, որոնց կարելի է փրկել: Մենք իրավունք չունենք ոչ մեկին թողնել ռուսական օկուպացիայի մեջ: Եվ ռուսական ֆիլտրացիոն ճամբարներում, որտեղ հազարավոր մարդիկ արդեն անհետացել են: Եվ Ռուսաստանի տարածքում, ուր հարյուր հազարավոր ուկրաինացիներ բռնի ուժով արտաքսվել են»,- ասել է Զելենսկին: