Արցախի Հանրապետության ԱԽ-ն նոր հայտարարություն է տարածել

07-12-2022 23:43

Արցախի Հանրապետության ԱԽ-ն հայտարարություն է տարածել․ Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից: Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Վիտալի Բալասանյանի գլխավորած կառույցի հայտարարության մեջ չի նշվում՝ նա պահանջե՞լ է բացառել որեւէ «ադրբեջանցի մասնագետի» մուտքը արցախյան տնտեսական ու ռազմական օբյեկտներ, պահանջե՞լ է ռուսներից չտեղադրել որեւէ սարք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, թե՞ նրա մասնակցությունը բանակցություններին ունենալու է նույն արդյունքը, ինչ Փառուխի, Բերձորի եւ այլ դեպքերում:

Lragir.am,
07-12-2022 23:43