related topics
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) վերլուծում է նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Կրեմլին կից Մարդու իրավունքների խորհրդի նիստում: ՌԴ նախագահն ասել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» (ինչպես Կրեմլն է անվանում պատերազմն Ուկրաինայի դեմ) «երկար գործընթաց» է և պետք է հանգեցնի նոր տարածքների ձեռքբերմանը: «Պուտինը զուգահեռներ անցկացրեց իր և Պետրոս I ցարի միջև՝ նշելով, որ Ռուսաստանն այժմ վերահսկում է Ազովի ծովը, այն դարձել է ՌԴ ներքին ծով, որի համար պայքարում էր նաև Պետրոս Առաջինը»: «Ռուսական կայսերական պատմության հիշատակումը բացահայտում է Պուտինի ներկայիս նպատակները Ուկրաինայում՝ որպես ակնհայտ իմպերիալիստական և դեռևս մաքսիմալիստական», ասվում է ամփոփագրում: