Իրավիճակը ճանապարհներին

08-12-2022 09:14

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամրջից մինչև Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Ապարանի, Վայքի, Ջերմուկի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում: Աբովյանի տարածաշրջանի Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Lragir.am,
08-12-2022 09:14