«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը». hամերգ` նվիրված կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին

08-12-2022 11:07

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանը տարիներ շարունակ իրականացնում է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Այն նվիրված է գերմանացի հանրաճանաչ կոմպոզիտորների կյանքին և գործունեությանը, ինչպես նաև նրանց թանգարաններին:   Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի հերթական երեկոն, որն այս անգամ նվիրված է գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին: Ծրագրում կհնչեն Ֆ. Մենդելսոն-Ս. Ռախմանինովի Սկերցո op. 61 «Ամռան գիշերվա երազից», Ֆ. Մենդելսոնի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, F dur, Ֆ. Մենդելսոնի Դաշնամուրային Տրիո 1, d-moll ստեղծագործությունները: Ելույթ կունենան Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Դավիթ Մելքոնյանը (թավջութակ)` mասնակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Սվետլանա Հակոբյանի (դաշնամուր): Համերգը կվարի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
08-12-2022 11:07