Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ ՊՆ ավիաընկերության փոխտնօրենը

08-12-2022 11:14

Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ ՊՆ ավիաընկերության փոխտնօրենը, որը, ենթադրաբար, օգնել է տեղափոխել Վագներ մասնավոր ռազմական ընկերության գրոհայիններին: Չորեքշաբթի երեկոյան հայտնի է դարձել «223-րդ թռիչքային ջոկատ» ավիաընկերության փոխտնօրեն Յուրի Բուտուսովի կալանավորման մասին: Նա կասկածվում է երկու միլիոն ռուբլի կաշառք վերցնելու մեջ: Ինչպես գրել է ՏԱՍՍ-ը, Բուտուսովը հրաժարվել է ցուցմունք տալ և համագործակցել հետաքննության հետ: «223-րդ թռիչքային ջոկատը» պատկանում է ՊՆ ավիացիոն երթուղային ցանցին, որն ընդգրկում է Մերձավոր Արևելքը և Աֆրիկան: Այն Ռուսաստանից Վագներ մասնավոր ռազմական ընկերության գրոհայիններին տեղափոխել է Սիրիա, Սուդան, Լիբիա և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, գրում է The Insider-ը:

Lragir.am,
08-12-2022 11:14