related topics
Դեկտեմբերի 29-ի դրությամբ Զվարթնոց միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3.5 միլիոնը, ինչի կապակցությամբ Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին մատուցվեց անակնկալ: Տոկոսային հարաբերությամբ այն շուրջ 20 տոկոսով գերազանցում է 2019թ. գրանցած ցուցանիշը, երբ սպասարկված ուղևորների թիվը հատել էր 3 միլիոնը: Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից: