related topics
Բաքվի թենիսի ֆեդերացիան դիմել է Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF) եւ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային՝ պահանջելով պատժել ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ Արցախին աջակցություն հայտնելու համար, հաղորդում է rsport.ria.ru-ն: Խաչանովի գործողությունները Բաքվում համարում են «Ադրբեջանի դեմ ուղղված անընդունելի սադրանք»: Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչեւ վերջ: Մնա՛ ուժեղ, Արցախ»: Այս մասին հաղորդում է news.am-ը: