related topics
Հունվարի 23-ին տեղաբաշխվել են 2023 թվականի նոյեմբերի 13-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 870 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.47 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ Ամիրյան 23/1 Տիգրան Մեծի 24 Կոմիտաս 49: Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: