Ինդոնեզիայում սկսել է ժայթքել Անակ-Կրակատաու հրաբուխը

24-01-2023 16:33

Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը, որը գտնվում է Ճավա և Սումատրա կղզիների միջև ընկած Զոնդյան նեղուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ինդոնեզական ANTARA գործակալությունը: «Երկուշաբթի առավոտից հրաբուխը ժայթքել է ութ անգամ: Երեքշաբթի օրը հրաբխի մոխրասյունը բարձրացել է մոտավորապես երկու կիլոմետր և տարածվել նեղուցի վրա: Անցանկալի իրադարձությունները կանխելու համար երեքշաբթի օրը իշխանություններն արգելել են բնակչությանը հինգ կիլոմետրից ավելի մոտենալ հրաբխին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Lragir.am,
24-01-2023 16:33