Wall Street Journal. Բայդենի վարչակազմը հակված է Ուկրաինային Աբրամս տանկեր տրամադրել

24-01-2023 19:28

Բայդենի վարչակազմը, հակառակ իր նախկին դիրքորոշման, հակված է Ուկրաինա տեղափոխելու Abrams տանկեր՝ գերմանական Leopard 2 տանկերի մատակարարման հետ կապված գերմանական կառավարության առարկությունները հաղթահարելու համար, գրում է Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ-ում անանուն աղբյուրները: Sky News Arabia-ն նմանատիպ տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրը, գրում է BBC-ն: Ըստ WSJ-ի զրուցակիցների՝ Աբրամսի մատակարարումների մասին կարող է հայտարարվել այս շաբաթ: Պաշտոնապես Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ, գրում է թերթը: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել սեփական Leopard 2 տանկերը և թույլ չի տա դրանց վերաարտահանումն Ուկրաինա երրորդ երկրներից, ինչպիսիք են Լեհաստանը և Ֆինլանդիան, եթե ԱՄՆ-ն չհամաձայնի Աբրամս տանկերը տեղափոխել Ուկրաինա: Պենտագոնում բացառել էին դա, պատճառաբանելով, որ Abrams տանկերը չափազանց դժվար է սպասարկել : Վարչակազմի դիրքորոշումը սկսեց փոխվել հունվարի 17-ին նախագահ Ջո Բայդենի՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցից հետո, ըստ Wall Street Journal-ի աղբյուրների, որում Բայդենը համաձայնել էր ուսումնասիրել ամերիկյան տանկերի հանձնման հնարավորությունը՝ անկախ Պենտագոնի դիրքորոշումից:

Lragir.am,
24-01-2023 19:28