Թուրքիայի հարձակումը կվերածվի անկանոն նահանջի․ Հունաստանի վարչապետ

24-01-2023 20:27

Հունաստանի երկինքը պաշտպանված է այնպես, ինչպես երբեք, Հունաստանն ուժեղացրել է իր զինված ուժերը և պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի, և Թուրքիայի կողմից ցանկացած «հարձակում» կարող է վերածվել անկանոն նահանջ, հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Տանագրա ավիաբազա այցի ժամանակ: Այս մասին հայտնում են Հունաստանի կառավարությունից: «Բացահայտ սպառնալիքներին վճռական պատրաստակամությամբ պատասխանում ենք ցանկացած բարձրագոչ ագրեսիայի: Իսկ նրանք, ովքեր պարծենում են, որ կարող են «հանկարծ գալ մի գիշեր», գիտեն, որ իրենք կարող են մի գիշեր արթնանալ և վայրէջք կատարել դաժան իրականության մեջ: Եվ թող իմանան՝ որքան շատ են բարձրացնում իրենց ձայնը, այնքան ավելի են նվազեցնում իրենց հեղինակությունը, և որ նրանց յուրաքանչյուր հարձակում կարող է դառնալ անկանոն նահանջ միջազգային իրավունքի, մեր բարգավաճ ռազմական ուժերի և մեր ուժեղ դաշինքների եռանկյունու առջև», – ասել է Հունաստանի վարչապետը:

Lragir.am,
24-01-2023 20:27