ՀՀ դեսպանն Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է Բաքվի նկատմամբ միջազգային հանրության քայլերի անհրաժեշտությունը

24-01-2023 21:12

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը հունվարի 24-ին մասնակցել է խորհրդարանական լսումների՝ Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, և հանդես եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լայնածավալ ելույթով, պատասխանել խորհրդարանականների հարցերին: Ծովինար Համբարձումյանը, մասնավորապես նշել է, որ, ևս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ Հայաստանը միջազգային գործընկերներին կոչ է անում նպատակաուղղված հայտարարությունների և գործողությունների միջոցով պարտավորեցնել և կոչ անել Ադրբեջանին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ, հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հռչակագիրը, վերջ դնել բոլոր ռազմատենչ և սպառնալից հայտարարություններին, ատելության հռետորաբանությանը,  ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:

Lragir.am,
24-01-2023 21:12