«Մանթաշյանց» գլոբալ համահայկական բիզնես ակումբը տոնում է հիմնադրման չորրորդ տարին: Այս տարիների ընթացքում միության կողմից իրականացված տասնյակ ծրագրերն ուղղվել են հայ գործարարների դերի և նշանակության բարձրացմանը՝ ամբող աշխարհում: Հիմնադրման օրվանից Մանթաշյանց գործարարների միությունն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանի և սփյուռքի հայ գործարարները համագործակցության ավելի մեծ հնարավորություններ ունենան: Տասնյակ ծրագրերի արդյունքում լուծվել են համահայկական նշանակության առանցքային հարցեր, միության միջնորդությամբ կատարվել են բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են նոր օրենքներ: Միությունը հասցրել է ներկայություն ապահովել ինչպես Հայաստանում՝ Երևանում, Շիրակում, Լոռիում, Արցախում, այնպես էլ Լոս Անջելեսում, Մոսկվայում, Կրասնոդարում, Դուբայում և Համբուրգում: Կարճ ժամանակահատվածում աճել է ոչ միայն մասնաճյուղերի, այլև անդամնեի թիվը՝ տասը հիմնադիր անդամներից հասնելով 350+ ցուցանիշի, թիվն աճում է ամեն ամիս՝ բոլոր մասնաճյուղերում: Կարևորելով կիրթ գործարար միջավայր ստեղծելու գաղափարը իրականացվել են հազարից ավելի կրթական միջոցառումներ, հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ: Առաջնորդվելով «Մենքն ուժեղ է ես-ից» գաղափարախոսությամբ միությունը նպաստում է բիզնեսի զարգացմանը, որն իր հերթին թողնում է իր դրական ազդեցությունը՝ տնտեսության զարգացման վրա: Միությունը շարունակում է ընդլայնվել՝ նպատակադրված բացելու նոր մասնաճյուղեր՝ ամբողջ աշխարհում: Մոտ ապագայում միությունը նախատեսում է մասնաճյուղեր բացել աշխարհի տասնյակ քաղաքներում: Մեր գերխնդիրն է՝ աճել ու տարածվել, որպեսզի հայ գործարարին հաջողվի մեկ ձեռքսեղմումով լուծել իր առջև ծանրացած ցանկացած խնդիր: «Մանթաշյանց» գլոբալ համահայկական բիզնես ակումբ