Զինվորների կացարանի հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետը

26-01-2023 20:20

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: «Ձերբակալվել է, մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ»,-ասաց Աբրահամյանը:

Lragir.am,
26-01-2023 20:20