Բերանները հենց բացում են․․․ Զախարովայի զավեշտալի հայտարարությունը Բերձորի արտատարածքային միջանցքի վերաբերյալ

27-01-2023 17:15

«Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերի հայտարարություններով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում եւ մարդասիրական օգնություն է ցուցաբերում: Ուստի կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: Մենք կոչ ենք անում Երեւանին եւ Բաքվին քաղաքական կամք դրսեւորել՝ կարճ ժամանակում տարաձայնությունները կարգավորելու համար», ասել է ՌԴ պաշտոնական ԱԳՆ Մարիա Զախարովան: ՌԴ ԱԳՆ հունվարի 26-ի դեմագոգիկ հայտարարության կապակցությամբ նշել էինք, որ Հայաստանի դեմ ՌԴ նախաձեռնած՝ 2020-ի սեպտեմբերից սկսած ու շարունակվող ոճրագործությանը՝ ռազմական արշավին եւ «հետպատերազմյա կարգավորմանը» Պուտին-Ալիեւ-Փաշինյան կրկեսով քաղաքական պատշաճ տեսք ու լեգիտիմություն հաղորդելու ջանքերն ավելի ու ավելի են դժվարանում: ՌԴ պաշտոնական հայտարարությունները վեր են ածվում ավանդական դեմագոգիայի, բուն նպատակները արդեն չթաքցնող հուսահատ ջղաձգումներով: ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հետո դրա պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցից այս հատվածը դրա ցցուն օրինակն է: Ում է կոչ անում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ինչ տարաձայնություններ կարգավորելու մասին է խոսքը, եթե ոչ՝ Բաքվի պայմանների պարտադրման: Մի քանի նախադասության մեջ դեմագոգիայի, կեղծիքի ու ստորության խտացումն անցնում է բոլոր սահմանները, մերկացնելով Արցախը ցապար ցեղերի հետ պաշարելու ռուսների նպատակը՝ Բերձորի արտատարածքային միջանցքի կարգավիճակի վերացում եւ Արցախի գետտոյացում:

Lragir.am,
27-01-2023 17:15