related topics
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 27-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը, տեղեկացնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: