Վնուկովո օդանավակայանում վթարի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռը, որը սպասարկում է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին

27-01-2023 17:50

Մերձմոսկովյան Վնուկովո օդանավակայանում վթարի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռը, որը սպասարկում է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եւ վայրէջքի ժամանակ վնասել է շեղբերը: Վթարի պատճառների թվում դիտարկվում է օդաչուի սխալի վարկածը: Ուղղաթիռը պատկանում է «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին, որը սպասարկում է Ռուսաստանի առաջին դեմքերին: Կրեմլում հաստատել են վթարը, նշելով, որ տուժածներ չկան:

Lragir.am,
27-01-2023 17:50