related topics
Ուկրաինայի կառավարությունն արգելել է պաշտոնյաներին արտասահման մեկնել հանգստի նպատակով: Նման որոշում է ընդունվել այսօր՝ Ուկրաինայի կառավարության նիստում: Ուկրաինացի պաշտոնյաներն այժմ Ուկրաինայի սահմաններից դուրս կարող են մեկնել միայն գործուղումների, բուժման, անչափասների խնամքի նպատակով: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի շարք պաշտոնյաներ բռնվել են հանգիստ արտասահմանում անցկացնելու համար: Մասնավորապես, Իսպանիա մեկնելու պատճառով գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Սիմոնենկոն արդեն հրաժարական է տվել: «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն Ռադայի պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոյին տեսել են Թաիլանդում: Նա հեռացվել է կուսակցական խմբակցությունից և հենց կուսակցությունից: