Lragir.am-ի զրուցակիցն է Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը Պարոն Եղիազարյան, ի՞նչ վիճակում է այսօր մեր բանակը: Տարածված տեսակետ կա, թե մեր բանակը թույլ է: Մեր ազգի, ժողովրդի դեպքում թույլ լինելու մասին խոսելը սխալ է, որովհետև մենք անկանխատեսելի ժողովուրդ ենք: Մենք կարող ենք ուզած ժամանակ հավաքվել իրար գլխի, և երբեմն էլ լինել անտարբեր, ինչպես հիմա ենք անտարբեր: 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտից առաջ բոլորը շունչները պահած ուզում էին Հայաստանի քելեխն ուտել: Բայց ժողովուրդը հավաքվեց ու դարձավ բանակ: Այո, Սարդարապատի ժամանակ մեր ժողովուրդն էր դարձել բանակ, և մենք Թուրքիային շան նման քշեցինք: Եթե այն ժանանակ նորմալ պետություն ունենայինք, կարող էինք այդ հաջողությունը զարգացնել: Այն ժամանակ բոլշևիկներն էլ մեծ ղալաթներ արեցին մեր հայրենիքի նկատմամբ: Իմ պատկերացմամբ՝ դա է հայոց բանակը: Իսկ այսօր կանոնավոր բանակը աչքաթող են արել: Եթե դուք կարծում եք, որ ես գաղտնիք եմ բացահայտում, երբ ասում եմ, որ բանակը բարձիթողի վիճակում է, սխալվում եք, հակառակորդն ավելի լավ գիտի, թե Հայաստանում ինչ է կատարվում: Բայց մեր այսօրվա բանակը մեր նման չէ, հինն էլ մեր նման չէր, բանակ էր, որ չէր թողնում Ադրբեջանը լկտիանար: Ադրբեջանն ի՞նչ պետություն է, որ Հայաստանի համար վտանգ նեկայացնի: Սա միտումնավոր է արվում, այո, միտումնավոր բանակը կարգի չի բերվում: 44-օրյա պատերազմում հայկական բանակը պարտվե՞լ է: Ով ասում է՝ մեր բանակը պարտվել է, նա կամ ստախոս է, կամ անտեղյակ է, կամ դավաճան: Այս երեք տարբերակի մեջ պետք է փնտրել պատասխանը: Մեր բանակը չի պարտվել, մենք դեռ սպասում ենք հակահարձակման: Նոյեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և Լաչինն էր մերը, և Քարվաճառը, այդ ո՞նց եղավ, որ զինվորը պարտվեց: Զինվորը չի պարտվել, այս ամբողջը մեր ժողովրդի, հայրենիքի հանդեպ դավ էր: Եվ դավաճան կերպով էլ ամեն ինչ հանձեցին: Եթե մեկն ասում է՝ մենք պարտվել ենք, ուրեմն ինքն ուզում է արդարացնել այն բոլոր սրիկայություններն ու դավաճանությունները, որոնք տեղի են ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում: Իսկ ես ասում եմ՝ սա նյութաված դավ էր, որովհետև զորք չէր տարվում Արցախ, ոչ մի խրամատ չէր կարգավորվում, ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ նահանջը լիներ: Դա ընդամենը կազմակերպված նահանջ էր, որն իրենք համարեցին պարտություն և ստորագրեցին կապիտուլյացիա: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, թե հայկական բանակը տարածքներ նվաճելու մտադրություն չունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Այսօրվա իշխանությունը կարող է այդպիսի հայտարարութուն անել, այսօրվա իշխանությունը նաև կարող է ասել՝ պետք է Ալիևի արձանը կանգնեցնենք, խոնարհվենք նրա առաջ: Դա իր խնդիրն է: Բայց մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ կանի վաղվա իշխանությունը: Մենք պետք է վերջակետ դնենք այսօրվան ու անցնենք վաղվան: Իսկ թե վաղը մեզ ինչպես կպահենք, կյանքը ցույց կտա: Այս իշխանությունը նման հայտարարություն է անում, որովհետև ամեն մարդ ծնված չէ հասարակությանը ու երկրին նվիրվելու համար: Մարդկանց ստվար մասը ծնվում են, որպեսզի հասարակության ծուծքը ուտեն, աղբի պես: Այսօր մենք այդ աղբի ձեռքն ենք ընկնել, որը հայ ժողովրդի ծուծքը ուտում է, որպեսզի թուլանա մեր երկիրը: Իրենք շատ բան կասեն, ո՞վ է իրենց լուրջ ընդունում: Ի՞նչ քայլեր պետք է անել Բերձորի միջանցքի բացման ուղղությամբ: Ժողովուրդը պետք է ոտքի ելնի, ամեն տեղից ժողովրդին պետք է հավաքել լցնել Տեղ գյուղ, խարույկներ ենք վառում, նստում ու ասում ենք՝ բացեք միջանցքը, բացեք խաղաղ: Աշխարհը տեսնում է, որ 5000, 7000, 10 000, էլ չեմ ասում՝ 20 000 մարդ պահանջում են Լաչինի միջանցքի բացումը, նույնը Ղարաբաղում են անում: Պետք է առաջ քաշենք կամավորական ջոկատներին: Երբ հասկանան, որ պատերազմի վտանգ կա, այդ ժամանակ կսկսեն մեզ մարդու տեղ դնել: Հիմա, երբ մի տականք որոշել է ամեն ինչ ծախել, ինչո՞ւ պետք է աշխարհը խառնվի: