related topics
Toyota Motor ընկերությունը 2022 թվականին վաճառել է 10,5 միլիոն ավտոմեքենա՝ երրորդ տարին անընդմեջ պաշտպանելով աշխարհի ամենավաճառվող ավտոարտադրողի տիտղոսը: Այս մասին հայտնում է Ռոյթերսը: Երկրորդ տեղը զբաղեցրած մրցակից Volkswagen Group-ն այս ամսվա սկզբին հայտնել է իր ամենացածր վաճառքը վերջին տասնամյակում՝ 8,3 միլիոն ավտոմեքենա, քանի որ Չինաստանում COVID-19-ի արգելափակումները և Ուկրաինայում պատերազմը խախտեցին մատակարարման շղթաները: