Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 13-րդն է

30-01-2023 11:52

Հայկական արմատներով ռուս թենիսիս Կարեն Խաչանովը բարելավել է  դիրքը ATP դասակարգման աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Կարեն Խաչանովը բարձրացել է 13-րդ հորիզոնական: Առաջին տեղում կրկին Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն է: Տասնյակում են նաև Կառլոս Ալկարասը, Ստեֆանոս Ցիցիպասը, Կասպեր Ռուդը, Անդրեյ Ռուբլյովը, Ռաֆայել Նադալը, Ֆելիքս  Օժե-Ալյասիմը, Տեյլոր Ֆորիցը, Հոլգեր Ռունեն և Հուբերտ Հուրկաչը: Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Ստեֆանոս Ցիցիպասին:

Lragir.am,
30-01-2023 11:52