related topics
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում և Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: