Տոկաեւ․ Մոսկվան «Ադրբեջանի» իսկական մայրաքաղաքն է

30-01-2023 17:34

Հայերին կովկասյան ցեղերի շարքին դասելու ՀՀ վարչապետի փորձին, որ այսպես կոչված «Ադրբեջանի» միջազգային ճանաչման ռուսական ծրագրի մաս է, միանում են թյուրքական մի շարք երկրներ: Դրանց թվում է Ղազախստանը, որի ղեկավար Տոկաեւը, հիշեցնենք, Փաշինյանի եւ Պուտինի ներկայությամբ շնորհավորեց Ալիեւին Հայաստանի հանդեպ «պատմական հաղթանակի» առթիվ Գտնվելով այսպես կոչված «Ադրբեջանի» գոյության հիմնավորումների ծիրում, Տոկաեւի կառավարությունը դիմեց ճիշտ հասցեով՝ Մոսկվա: Ըստ զլմ-ների, Մոսկվայում Ղազախստանի դեսպանատունը Մոսկվայում Բաքվի դեսպանատանը փոխանցած դիվանագիտական նոտայում ցավակցել է «Ադրբեջանին»՝ Թեհրանում Բաքվի դեսպանատան դեմ զինված հարձակման կապակցությամբ: Նոտայում նշվում է, որ խաղաղ մարդկանց դեմ ցանկացած հարձակում, այդ թվում արտերկրում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող, հակասում է միջազգային իրավունքի ու մարդկային բարոյականության նորմերին: Նշենք, որ այսպես կոչված «Ադրբեջանը» նախ ծնվել է ռուսական կայսրության բանակի Գլխավոր շտաբի եւ ԱԳՆ ղեկավարության գլուխներում՝ իբրեւ հակահայ եւ հակաիրանյան նախաձեռնում: Դա 20-րդ դարի հենց սկզբում էր՝ մինչ այդ Ադրբեջանը պարսկական նահանգ էր բոլորովին այլ տեղում: Անմիջապես սանձազերծվեց 1905 թ․ հայերի կոտորածը Բաքվում: Ցավով պիտի նշենք, որ այսպես կոչված «Ադրբեջանի» միջազգային հիմնավորման ծրագրի գլխավոր դերակատարը Հայաստանն է: Երկրի կառավարման մեջ 2018-ին ներդրված քաղաքացի Փաշինյանի միջոցով իրականացվում է «Ադրբեջանի» արդեն չորսուկես տարի տեւող շուրջօրյա ջատագովումը:

Lragir.am,
30-01-2023 17:34