related topics
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Mehr լրատվական գործակալությունը: «Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար»,-ասել է Ղալիբաֆն ու հավելել, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը: Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել: «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»,-շեշտել է Ղալիբաֆը: