Պետության աջակցությամբ Իսրայելի հայ համայնքը ենթարկվում է հրեա բանդաների հարձակումների

31-01-2023 00:40

Երուսաղեմից վերջին տեղեկությունները երկհազարամյա հայ գաղութի դեմ հարձակումների մասին հուշում են, որ, ինչպես ասում է երուսաղեմցի գործարար Միհրան Գրիգորյանը՝ «երևի հայերի դեմ մի բան իրականացվում է» «Հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Ծայրահեղականներից մեկն արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց: Հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ էլ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին հայ երիտասարդները մոտեցել և կանխել են հրեա ծայրահեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով: Դիմակավոր ծայրահեղականները փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ արցունքաբեր գազ են փչել և հայհոյել հայերին: Նրանց սադրիչ գործողությունների արդյունքում ոստիկանները, զենքերը պահելով հայերի վրա, ծեծի են ենթարկել մի քանիսին, հայերից մեկին ձերբակալել և տարել ոստիկանություն»: Հայր Էմմանուէլ Վարդապետ Աթաջանյանը պատմում է, որ վանքի վարդապետները, աշակերտները, նաև հավատացյալները, ովքեր տոնական օրով դուրս են եկել մի վանքից, որպեսզի մեկ այլ վանք գնային, ճանապարհին հանդիպել են զինվորների: «Ենթադրվում է, որ նրանք այն անձանց կողմնակիցներն են, ովքեր հարձակվել էին հայկական ռեստորանի վրա: Զինվորները թքել են միաբանների ու խաչի ուղղությամբ՝ անարգելով հայկական կրոնական բազմությանը, որն ուղեկցել է հոգևորականներին»: Այս պատմությունները առայժմ վերագրվում են ծայրահեղականների, սակայն ակնհայտ է, որ սա տեղային ինչ որ գործողություն չէ, այլ պետական քաղաքականություն․ ծայրահեղական ուժերն Իսրայելում իշխող կոալիցիայի մաս են կազմում, ոստիկանությունն ու զինվորականներն աջակցել են նրանց գործողություններին: Վերոբերյալ պատմությունները հիշեցնում են հայերի ջարդերի բազմաթիվ դրվագները, սկսած երիտթուրքական կառավարության վրա հրեական շրջանակների ազդեցությունից եւ վերջացրած Տրոցկի-Բրոնշտեյն նշնավոր հրեայի՝ քեմալական շարժմանը եւ հայերի ջարդերին գործուն մասնակցությամբ: Լավատեսության առիթ չէ նաեւ 2016 եւ 2020 թվականների պատերազմական գործողություններին Իսրայելի մասնակցությունը թե զենքի մատակարարման, թե, տեղական աղբյուրների տվյալներով՝ բանակի սպաների անմիջական գործակցությամբ: Զուգահեռ, «ռուսական» համացանցային միջավայրում հրեական ծագման «լիբերալ-հակապուտինյան» խոսափողերը հայերին խորհուրդ են տալիս հաշտվել ազգին սպասող անխուսափելի վախճանի հետ, հրաժարվել հողերից, պատմությունից, մշակույթից, հիշողությունից, համակերպվել Անդրկովկասում դոմինանտ կարգված էթնիկ տարրերի թելադրած «խաղաղության» հետ: Ավելորդ է ասել, որ այդ խոսափողերը գտնվում են միաժամանակ ՌԴ, Թուրքիայի եւ Իսրայելի համապատասխան ծառայությունների հովանու ներքո: Մեզ համար դրանց կարեւորությունն այն է, որ առավել բաց եւ ճշգրիտ են արտահայտում նշված սպեցիֆիկ կողմերի գնահատականներն ու նվիրական իղձերը: Միաժամանակ, եռակողմ այս քարոզչությունը (Դուբնով, Բիկով, Դիմարսկի) գոհունակությամբ նշում է Նիկոլ Փաշինյանի «անուրանալի դերը հայերի անխուսափելի վախճանը պատշաճ, առանց ազգային հակահարված թույլ տալու կառավարելու» հարցում: Հայերին կովկասյան քարթվել ցեղերի շարքին դասելու ՀՀ վարչապետի փորձերն անկասկած կառավարվում են հակահայ ծրագրի հենց այս կենտրոններից: Նպատակն է ջնջել հայերին պատմության մատյաններից, ջնջել հայերին բուն հայրենիքի տարածքից, ջնջել հայերին իրենց կայսերական տիրապետության անծայրածիր ասպարեզից՝ Բալկաններից մինչեւ արաբական ավազուտներ: Հայերի քարավանների նշանակության վայրը՝ Չերխեչ-Ենոքավան կենտրոնով 10 հազար քկմ ռեզերվացիան է: Արցախը այս ծրագրերում լավագույն դեպքում գետտո: Պաղեստինում տեղի ունեցողը եւս մեկ անգամ վկայում է հայության արդի ինքնանույնացման խնդրի կարեւորությունը: Եթե ներգծվում ենք 2018-ին պարոն Փաշինյանի ու խմբակի միջոցով հմտորեն ներդրված թշնամական պարադիգմի մեջ, ապա կարելի է այլեւս ՔՊ-ի ու հենակների պես ուշադրություն չդարձնել որեւէ տեղ հայերի դեմ ծավալվող գրոհների վրա: Նման «Հայաստանի» պարագային հայերին արտաքսելու են իր բազմադարյա ներկայության բոլոր կետերից: Արդեն սովորական է դարձել հայկական պետականության կորստյան առիթով մտահոգություն հայտնելը: Հարցը, մինչդեռ, ավելի սուր է՝ ընդունու՞մ ենք հայ ազգի նիկոլական նողկալի վախճանը, թե ոչ: Նողկալի, քանզի ոչ Եռաբլուր, ոչ էլ Եղեռնի հուշարձան այս առիթով չի լինելու: Միայն ուրացում: Եթե ընդունենք:

Lragir.am,
31-01-2023 00:40