Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարևորելով հանրության համար համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի և անկողմնակալ տեղեկատվության ապահովումը, շարունակում է նոր ձևաչափով և եռամսյակային պարբերականությամբ ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը, որը ներառում է ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Երկրոդ համարում ամփոփված են բանկային համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները: «Հայաստանի բանկային համակարգը թվերով» 2-րդ համարը հասանելի է կից հղումով՝ https://uba.am/upload/bankain_hamakarg_tverov/2022/Armenian_Banking_System_In_Figures_31.12.2022.pdf : Մասնագիտական հանրությանն առաջարկում ենք պարբերականի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ ունենալու դեպքում գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին: