Քննարկում ԴիջիԹեք 2022-ում. Փոխակերպել կազմակերպությունը՝ Google Cloud-ի և SADA-ի օգնությամբ

10-03-2023 17:11

Պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար և Google Cloud-ի գործընկեր SADA-ն մասնակցել է «ԴիջիԹեք 2022»-ին: Տեղի է ունեցել SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանի և Google Cloud-ի Տարածաշրջանային գործադիր տնօրեն Նիր Չինսկիի զրույցը՝ Fireside Chat-ը, որը վարել է ԴիջիԹեք 2022 համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը: «Ինձ համար պատիվ է մասնակցել Նիր Չինսկիի և Րաֆֆի Քասարջյանի հետ զրույցին` քննարկելու Հայաստանի և տարածաշրջանի կազմակերպությունների համար հասանելի այն հնարավորությունները, որոնք իրենց մեծ մարտահրավերների մի մասը լուծելու համար օգտվում են ամպային ծառայություններից: SADA-ի և Google Cloud-ի համագործակցությունն ապահովում է հեշտ մուտք այս հնարավորություններին՝ հաջողության ապացուցուցված ճանապարհներով: Ես բաց եմ ամպի մեջ իրական փոխակերպման լավագույն փորձի փոխանակման համար»,- նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: DigiTec-ը տարվա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումն է Հայաստանում, և խոշորներից մեկը՝ տարածաշրջանում: Մարտի 10-12-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող  «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսին և նույնանուն համաժողովին մասնակցում են 120 տեղական ու միջազգային ընկերություններ: Ակնկալվում է, որ այցելուների թիվը կանցնի 60000-ը: Նույն օրը համագործակցության հուշագիր կստորագրվի Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և SADA-ի միջև: Հուշագրի համաձայն, Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Lragir.am,
10-03-2023 17:11