Էմոցիաների տեղատարափ տեխնոցուցահանդեսի ժամանակ

12-03-2023 11:51

Երևակայական պատրանքներից ավելի ու ավելի հողին կպած, երբ փորձում ես հենման կետ գտնել, առաջ շարժվելու համար: Քո սեփական կետը: Եթե փորձենք կարճ նկարագրել Դիջիթեք տեխնոֆորումի էվոլյուցիան, երևի հենց այսպես էլ կարիք կլինի ներկայացնելու:  Դռնից ներս մտնելիս, առաջին բանը, որն ուշադրությունդ գրավում է մեծ, կանաչ A տառն է ու մի սև պատերով տաղավար: Կողքուբոլորն ամեն ինչ կա, մի տեղ սուրճ են տալիս, մի տեղ բասկետբոլ են խաղում, բայց չէ, դու առաջինը մոտենում ես հենց այդ տաղավարին: Չգիտեմ՝ մասնագետները ինչպես են սա անվանում՝ մերչենդայզինգ, թե UX, բայց, գրողը տանի, սա աշխատում է ու նույնիսկ կողքի տաղավարում դրված լիտրերով սուրճն ունակ չէ քայլերդ շեղելու այլ ուղղությամբ:  Մի հետաքրքրական փաստ: Դիջիթեքի բոլոր տաղավարներից հետո տարբեր զգացողություններ ես ունենում: Այստեղից դու տանում ես էմոցիաներ: Ամերիայի տաղավարից հետո սկսում ես մտածել, վերաժևորել այն իրականությունը, որում ապրում ես ու արդեն յուրովի, բոլորովին ուրիշ կերպ ուրվագծել այն իրականությունը, որում ցանկանում ես հայտնվել:  Քոփիրայթինգի մեջ կա մի հետաքրքիր մոդել՝ BAB (Before, after, bridge): Տես այն իրականությունը որում, ապրում ես, իսկ հիմա պատկերացրու այն իրականությունը, որում ցանկանում ես ապրել: Պատկերացրի՞ր: Սա էլ քեզ ճանապարհը, որով կհասնես այդ իրականությանը: Ամերիայի տաղավարը այդ մոդելի շոշափելի մարմնացումն էր:  Մի փոքր առաջանալուց հետո ուշադրությունդ գրավում է հերթը, ինչը նմանատիպ միջոցառումների ժամանակ բավականին անսովոր, մի քիչ էլ վայրի երևույթ է: Մի փոքր ուշադիր նայելիս հասկանում ես, որ սպասում են ինչ որ սրահ մտնելու իրենց հերթին, հարցուփորձն էլ օգնում է հասկանալ՝ ներսում ֆիլմ է ցուցադրվում: Լավ: Միանգամից մտնել չի հաջողվի, նույնիսկ չփորձես, նախ, պետք է հերթ կանգնել, իսկ դրանից առաջ էլ գրանցվել: Ու սա դեռ տաղավարը նոր է սկսվել: Մտածում ես՝ լավ, պտտվեմ, քիչ անց կգրանցվեմ: Маршрут построен: Ուղիղ, հետո աջ: Միանգամից հայտնվում ես մեկ այլ միջավայրում: Նույն տաղավարն է, բայց իրականությունն է տարբեր: Առաջինը միանգամից ուշադրությունդ գրավում են գետնին մեխած հեծնիվի հենակներն ամբողջ ուժով պտտողները: Թվում է, թե փորձում են տեղից պոկել հեծանիվները:  Պարզվում է, որ եթե ունես բավականաչափ դիմացկություն ու կամք, կարող ես նույնիսկ բարեգործություն կատարել: Ամերիաբանկի յուրատեսակ մտահղացումն է: Հեծանիվի ոտնակի յուրաքանչյուր պտույտի դիմաց Ամերիա բանկը նվիրատվություն է կատարելու ռեԱրմենիա հարթակում իրականացվող «Զլինկ» նախագծին: Այն մի հավելված է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ստանալ դպրոցական ծրագրերում չներառված որակյալ կրթություն: Դե իսկ եթե ոտքերդ հատկապես պինդ են, ու հեծանիվի հենակներով կարող ես վառել դիմացի պատի բոլոր լույսերը, նվիրատվությունը կկատարվի հենց քո անունով: Իսկ անմիջապես հեծանիվների կողքին կարող եք ականատես լինել տեխնոզրույցների: Այստեղ թեք մարդիկ ու մենք՝ հումանիտարներս փորձում ենք միմյանց լեզուն հասկանալ, որոշ հարցերի շուրջ գալ ընդհանուր հայտարարի ու սովորել միմյանցից: Մի քիչ էլ ու մի նոր էկոհամակարգ կարող է ձևավորվել: Արդեն սկսում ես հասկանալ՝ ինչն ինչոց է, մեկ էլ կողքի դռնից դուրս են գալիս մարդիկ, ում քիչ առաջ տեսել էիր հերթում կանգնած: Բայց դեմքի մի փոքր այլ արտահայտությամբ: Մի րոպե, ֆիլմը: Նորից հետ ես գնում քո բաժին QR կոդի հետևից ու այս անգամ լուռ հերթ կանգնում: Ինտրիգն ավելի է շատանում, երբ ներս ես մտնում, կարծես հայտնված լինես չորրորդ տարածաչափության մեջ: Դիմացդ հայելիներ են ու թվում է՝ վերջում սև խոռոչ է: Հետհաշվարկ ու ֆրակտալային կախարդանք: Պերֆեկցիոնիստի երազանքներն այս սրահում են իրականանում: Ու մի մոտիվացիոն հոլովակ, որից հետո դու այլևս երբեք առաջվանը չես լինի: Ընդամենը մեկ ուղերձ, բոլոր այն մարդիկ, որոնցով հիացել ենք հազարամյակներ շարունակ, որոնք կերտել են մեր պատմությունն ու մշակույթը, իրենց ուղին սկսել են մեկ կետից՝ հենման կետից: Սրահից դուրս գալուց հետո արդեն փորձում ես գտնել քո հենման կետը:  Ու հենց այդ փնտրտուքն էլ գուցե հետագայում ոգեշնչի մի նոր տաղանդի կամ տաղանդների ու մենք կունենանք բոլորովին այլ իրականություն՝ հագեցած նորագույն էկոհամակարգերով, մեր իրականությանն էլ ավելի մոտ, գուցե տիեզերքում:     

Lragir.am,
12-03-2023 11:51