Մեկնարկում է մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի մարտի 26-ից: Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո: Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան հինգ տոմս: Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10:00-20:00՝ 10-15 րոպեի ընթացքում: Տոմսերի արժեքներն են՝ – Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ – Արևելյան տրիբունա՝ 3000 և 4000 դրամ – Արևմտյան տրիբունա՝ 8000 դրամ