Մանչեսթեր Սիթին և Ինտերը ՉԼ 1/4 եզրափակչում են․ Էրլինգ Հոլանդը 5 գոլ խփեց

15-03-2023 09:11

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայացան Մանչեսթեր Սիթի – Լեյպցիգ և Պորտու – Ինտեր պատասխան խաղերը: Սիթին սեփական հարկի տակ 7-0 ջախջախեց գերմանական ակումբին, 5 գոլ խփեց Էրլինգ Հոլանդը: Ընդ որում, 5-րդ գոլից հետո մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան փոխարինեց նորվեգացի հարձակվողին՝ հնարավորություն չտալով գերազանցել Լիոնել Մեսսիի և Լուիս Ադրիանոյի ցուցանիշը, որոնք ևս կարողացել են ՉԼ մեկ խաղում 5 գոլ խփել: Մյուս խաղում Պորտուն և Ինտերը 0-0 խաղացին, քառորդ եզրափակիչ անցավ Ինտերը առաջին խաղում 1-0 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Lragir.am,
15-03-2023 09:11