Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում

15-03-2023 10:02

Հեղինակավոր Forbes ամսագիրը հայկական Ucraft կայքերի կոնստրուկտորն ընդգրկել է 2023թ. կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ucraft-ի հետ նույն ցանկում են GoDaddy-ը, WordPress-ը, Mailchimp-ը, Wix-ը և այլ հայտնի գործիքներ: Forbes Advisor Small Business անկախ խմբագրական թիմը մանրամասն մեթոդաբանությամբ վերլուծել է վեբ կայքերի ստեղծողներին և առանձնացրել փոքր բիզնեսի համար կայքերի ստեղծման 10 լավագույն գործիքները: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից:

Lragir.am,
15-03-2023 10:02