«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով

15-03-2023 15:01

2023 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 30-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում («Կատապուլտ տաղավար») կներկայացվեն «Կատապուլտ» ծրագրի կապսուլային նախագծերի մասնակիցները: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, բացահայտում է ծրագրի տաղանդավոր մասնակիցներին և նրանց արտադրանքը Հայաստանի ստեղծագործական տարբեր ոլորտներում: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով՝ ԿԱՊՍՈՒԼ 1: ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ – Նորաձևության և դիզայնի պալատ (ՆԴՊ) Հայկական նորաձևություն. «Կատապուլտ տաղավար»-ի նորաձևության կապսուլային նախագիծը ցուցադրում է հայկական նորաձևության ավելի քան 20 ապրանքանիշեր, գարուն-ամառ հավաքածուներ՝ ոգեշնչված «Pantone/Պանթոն» երանգներով: ԿԱՊՍՈՒԼ 2: ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ|:DDD Kunst House և PROUN/:DDD Կունստ Հաուս և Փրոուն :DDD Kunst House/:DDD Կունստ Հաուս. «Կատապուլտ տաղավար»-ի ստեղծարար տեխնոլոգիաների կապսուլն ուսումնասիրում է, թե ինչպես են տեխնոլոգիաները աստիճանաբար զբաղեցնում մարդու տեղը: Նախագիծը ներկայացված է արվեստի հավելվածի և յուրահատուկ ինստալյացիայի միջոցով: PROUN/Փրոուն. «Կատապուլտ տաղավար»-ի ստեղծարար տեխնոլոգիաների կապսուլը վիրտուալ պատկերասրահ է, որտեղ արվեստագետների թվային գործերն են և NFT-երը՝ մետավերսում: ԿԱՊՍՈՒԼ 3: ԽԱՌԸ/ԱՅԼ| ԻմՊրինտ – ԶՎՈՆ Ստուդիա «ԻմՊրինտ» խորագրով ցուցադրությունը միավորում է դիզայնը, ճարտարապետությունը և տպագրությունը՝ անդրադառնալով գրքերի ու Երևանի քաղաքային միջավայրի փոխհարաբերություններին: ԿԱՊՍՈՒԼ 4: Տեսողական արվեստ|Թելից դեպի հյուսվածք – Ժամանակակից արվեստի ինստիտուտ. Նախագծային լաբորատորիա Թելից դեպի հյուսվածք՝ նյութի փոխակերպման ճանապարհը. «Կատապուլտ տաղավար»-ի վիզուալ արվեստի կապսուլը կներկայացվի Ժամանակակից արվեստի ինստիտուտի լաբորատորիայի կողմից՝ ցուցադրելով այն արվեստագետների աշխատանքները, որոնք ներկայացնում են ավանդական և ժամանակակից մոտեցումների համադրությունը: ԿԱՊՍՈՒԼ 5: ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՐՔԵՐ Արվեստի անկախ հրատարակիչներ – AHA Collective և MAN BAN Visual Culture Archive /ԱՀԱ կոլեկտիվ և «ՄԱՆ ԲԱՆ» տեսողական մշակութային արխիվ: Անկախ հրատարակիչների կապսուլ. ԱՀԱ կոլեկտիվը և ՄԱՆ ԲԱՆ տեսողական մշակութային արխիվը ներկայացնում են ավելի քան 20 անկախ հրատարակիչների գրքեր, գեղարվեստական տպագրություններ և թերթեր: ԿԱՊՍՈՒԼ 6: ԿՈՄԻՔՍՆԵՐ | Թումո Կոմիքսների Ստուդիո – Պանիկ Լաբ Պանիկ Լաբ- «Կատապուլտ տաղավար»-ի կոմիքսների կապսուլում ներկայացված են զիններ, գրաֆիկական նովելներ, տպագրություն և բացիկներ՝ հայազգի անկախ կոմիքս արվեստագետների կողմից: Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախագծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2022 թ. գարնանը` «Ստեղծարար Հայաստան»-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության  էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը: «Կատապուլտ տաղավար»-ի բացման միջոցառումը տեղի կունենա 2023 թ. մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին: Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով` https://bit.ly/3LpgkZn: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
15-03-2023 15:01