Հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը

15-03-2023 15:29

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առանցքային նպատակներից է թվային ծառայությունների և հարթակների ստեղծումն ու զարգացումը, որի շրջանակում Բանկը գործարկել է ABB Mobile հավելվածի թարմացված, ավելի ժամանակակից ու հաճախորդամետ տարբերակը: Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված մոբայլ հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար: Այն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ և օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք: Այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող գործարքների 90%-ը, իսկ ապագայում նախատեսվում են նոր ծառայությունների համալրման փուլային ակտիվ թողարկումներ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես փորձում է բարձրացնել հեռավար սպասարկման որակը` հնարավորություն ստեղծելով հաճախորդների համար կառավարել իրենց ֆինանսները ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ առանց Բանկ այցելելու: Ներբեռնե´ք ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը iOS և Android հարթակներում: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Lragir.am,
15-03-2023 15:29