related topics
Երեկ Մոսկվայում մահացել է լրագրող և իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա դուստրը՝ Աննան, հաղորդում է «Արմենպրես»-ը: Գրիգորյանցը 81 տարեկան էր: Նրա մահվան պատճառի մասին չի հաղորդվում: 1970-ական և 1980-ական թթ.-ին իրավապաշտպանը բանտարկվել է արգելված գրականության տարածման և «հակախորհրդային ագիտացիայի և քարոզչության» համար: Նա ազատ է արձակվել 1987 թվականին և հիմնել է «Գլասնոստ» ամսագիրը, որը քննադատում էր երկրի տնտեսական և քաղաքական համակարգը, անդրադառնում էր մարդու իրավունքների խախտումներին, կրոնի, բնապահպանության խնդիրներին: Խորհրդային Միության փլուզումից հետո Գրիգորյանցը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության քննադատությամբ: