Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պետրակովի առաջ խնդիր է դրել հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը

17-03-2023 13:31

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի առաջ դրված է խնդիր` հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուկրաինացի մարզիչը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ առաջ խնդիր է դրել դուրս գալ Եվրո-2024-ի ընտրական փուլից»,-ասաց մասնագետը: Պետրակովի խոսքով` առաջիկա խաղերում առաջնահերթը պետք է լինի սպորտային ասպեկտը: «Տղաները գիտեն իրենց պատմությունը, մի քանի ֆուտբոլիստ էլ կգան արտերկրից:  Ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Պարզապես պետք է չափը չանցնենք: Ներեք ինձ, բայց առաջինայինը սպորտն է»,-ասաց նա: Պետրակովը հայ ֆուտբոլիստների հետ առաջին հանդիպման ժամանակ դրական տպավորություն է ստացել: Անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նույն խմբի մրցակիցներին` մասնագետը շեշտեց, որ  ենթախմբում թույլեր չկան և ֆավորիտն էլ Խորվաթիայի ընտրանին է: «Մեր խմբում ոչ մի թիմ թույլ տեսք չունի: Սա ֆուտբոլ է, և մրցակիցներին թերագնահատել պետք չէ: Կարծում եմ՝ հետաքրքրիր պայքար կծավալվի: Կցանկանայի, որ մրցաշրջանի մեկնարկից հաջողությունը մեզ ժպտա»,-առանձնացրեց նա: Խոսելով հայկական ֆուտբոլով առկա խնդիրներից` նա շեշտեց, որ խնդիրներ կան պաշտպանների հարցում, ինչպես նաև դարպասապահի դիրքում:

Lragir.am,
17-03-2023 13:31