Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել: Դատարանի կայքում ասվում է. «Պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ծնված 1952 թվականի հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ, ենթադրաբար պատասխանատու է բնակչության (երեխաների) ապօրինի տեղահանման և բնակչության (երեխաների) Ուկրաինայի օկուպացված տարածքներից ապօրինի տեղափոխման համար դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք: Կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ պարոն Պուտինը կրում է անհատական քրեական պատասխանատվություն վերը նշված հանցագործությունների համար»: Հռոմի ստատուտին միացած երկրները պարտավոր են Պուտինի այցի դեպքում ձերբակալել նրան եւ հանձնել դատարանին: Երեւանը գործընթաց է սկսել 1998 թվականին ստորագրած, սակայն մինչ այժմ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար: Բաքուն նույնպես չի վավերացրել: Հիմա երեւի երկար կմտածեն վավերացնելուց առաջ՝ Հայաստանի դեմ համատեղ եռակողմ ոճրագործության երաշխավորին ձերբակալելու խնդրի առջեւ չհայտնվելու համար: Իրավիճակը բարդանում է: ՌԴ ԱԳՆ անկրկնելի խոսնակ Մաշա Զախարովան, որի ամենշաբաթյա պաշտոնական ճեպազրույցները մեն մի նպատակ ունեն՝ լուտանքներ տեղալ Հայաստանի ու հայերի հասցեին, վերջին ճեպազրույցում Նիկոլի բառախաղերը ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ին դիմելու եւ այլնի մասին անվանեց էկվիլիբրիստիկա (կրկեսային հնարք՝ երբ փորձում են հավասարակշռություն պահպանել շարժվող առարկայի վրա․ – խմբ): Մաշայի ծամածռությունները մատնում են իրավիճակը՝ Հայաստանի դեմ ոճրագործությունը Վովա-Նիկոլ-Իլյուշա կրկեսով, նոյեմբերի 9-ի թղթով, դեբիլային քարոզչությամբ եւ զանազան տեսարաններով քողարկելու փորձերը վաղուց արդեն ոչ միայն տպավորություն չեն թողնում հանդիսատեսի վրա, այլեւ հակառակ էֆեկտն են ունենում: Իսկ «եռակողմ կարգավորման» հեղինակն ու երաշխավորը արդեն կասկածվում է ռազմական հանցագործությունների մեջ: Միջազգային մանդատի խախտմամբ Հայաստանի դեմ ռազմական արշավը Արցախում, 5000 հայորդիների կազմակերպված սպանդը, բնիկ հայ բնակչության տեղահանությունը, ահաբեկչական հարձակումները, հայկական տարածքների օկուպացիան եւ բազմաթիվ այլ հանցագործությունները ցեղասպան քաղաքականության դրսեւորումներ են: Վովա-Նիկոլ-Իլյուշա էկվիլիբրիստիկան բարդանում է՝ տակները շատ երերուն է, իսկ թե ով երբ եւ ում վրա՝ դա էլ Մաշան կիմանա: