related topics
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել է Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ), գրում է Հետքը: Թուրքիային սահմանակից «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում նշված շենք-շինություններն ու հողատարածքներն օգտագործվելու են մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար: Համայնքի ավագանին որոշումը կայացրել է փետրվարի 17-ին, որի համար հիմք են հանդիսացել ՊԵԿ ղեկավարի, Արմավիրի մարզպետի գրությունները և համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի առաջարկությունը: Ավագանու որոշումից հետո կողմերի միջև պետք է կնքվի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման: Շարունակությունը՝ այստեղ