Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերալ Եվրախորհրդարանի զեկույցին

18-03-2023 11:34

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերալ Եվրախորհրդարանի զեկույցին: Կառույցի խոսնալ Տանժու Բիլգիջը, մասնավորապես, ժխտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անդրադարձը՝ նշելով, որ այն իրենց համար վավեր չէ: «Թուրքիայի դիրքորոշումը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ այն է, որ հայերի մահվան դեպքերն արևելյան Անատոլիայում տեղի են ունեցել, երբ ոմանք ներխուժած Ռուսաստանի կողմն են անցել և ապստամբել օսմանյան ուժերի դեմ: Դրան հաջորդած հայերի տեղահանումը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Թուրքիան առարկում է տեղի ունեցածը ցեղասպանություն ներկայացնելը և 1915 թվականի դեպքերը բնութագրում է որպես ողբերգություն, որի ժամանակ երկու կողմն էլ կորուստներ են ունեցել: Անկարան բազմիցս առաջարկել է Թուրքիայի և Հայաստանի պատմաբանների և միջազգային փորձագետների համատեղ հանձնաժողով ստեղծել հարցն ուսումնասիրելու համար», – նշված է հայտարարությունում:  

Lragir.am,
18-03-2023 11:34