15-րդ դարում Բաքուն և շրջակայքը բնակեցված են եղել քրիստոնյաներով, Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ

18-03-2023 13:55

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը լկտիորեն «կոչում է» մտացածին «Արևմտյան Ադրբեջան», պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում: Մասնավորապես, 14-15-րդ դարերի հեղինակ արմատներով Բաքվից սերող աշխարհագիր ալ-Բաքուվին նկարագրելով Ապշերոնյան թերակղզին և Բաքուն 15-րդ դարում, խոսում է քաղաքի մոտակայքի գյուղերի՝ քրիստոնյաներով բնակեցված լինելու մասին: Հետագա ժամանակահատվածից մենք տեղեկություններ ունենք այդ գյուղերի հայկական բնակչության մասին, ուստի Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ, իսկ այստեղ նրանց մշակութային ժառանգության վերջին մնացորդներից Բուզովնա ավանի հայկական եկեղեցին բարբարոսները ավերել են: Կից՝ ալ-Բաքուվիի երկի արաբերեն բնօրինակի էջն ու դրա ռուսերեն թարգմանությունը և Բուզովնայի հայկական եկեղեցու ավերակները:

Lragir.am,
18-03-2023 13:55