Ռուսաստանը չի կարող հասնելմիջազգային պատժամիջոցների չեղարկմանը, քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովան չեն արտահանձնվել Միջազգային քրեական դատարան: Այս մասին The New York Times-ին ասել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սթիվեն Ռեպպը, ով ղեկավարել է Պետդեպարտամենտի Համաշխարհային քրեական արդարադատության գրասենյակը: Նա նշել է, որ ՄՔԴ-ի որոշումը Պուտինին կդարձնի վտարանդի․ «Ուր էլ Պուտինը գնա, նրան միշտ սպառնում է ձերբակալությունը», ասել է Ռեպպը: Ավելին, ըստ նրա, Ռուսաստանը չի կարող հասնել միջազգային պատժամիջոցների վերացմանն առանց դատարանի օրդերի կատարման: Ռեպպը կարծում է, որ Պուտինը կհայտնվի Հաագայում, որտեղ դատել են ռազմական հանցագործությունների մեջ այլ մեղադրյալների: «Հակառակ դեպքում, Պուտինը կմեռնի այս օրդերը գլխին կախված»: