related topics
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը և պատժամիջոցներ է սահմանել 300 ֆիզիկական և 141 իրավաբանական անձանց, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ: Ցուցակները հրապարակված են Ուկրաինայի նախագահի կայքում: Ասադի դեմ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով, դրանք ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության սահմանափակում, Ուկրաինայից կապիտալի մուտքի և դուրսբերման արգելք: