related topics
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Բորելը հայտարարել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին համաձայնության են եկել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու շուրջ: Դա տեղի է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: «Կոսովոն և Սերբիան համաձայնեցրել են հարաբերությունների կարգավորման Համաձայնագրի կատարման հավելվածը»,- գրել է Բորելը Twitter-ում: Նրա խոսքով, երկրները լիովին հանձնառու են կատարել համաձայնագրի բոլոր հոդվածները և կատարել համապատասխան պարտավորությունները օպերատիվ և բարեխղճորեն: