Ոչ թե Ալիեւն է ղեկավարում Փաշինյանին, այլ հակառակը․ Ուղիղ նայենք ակունքներին

19-03-2023 14:38

Ալիեւի ու Փաշինյանի «սիներգետիկ կապը»՝ միաժամանակյա ելույթներն ու դրանց նույնական բովանդակությունը հիմք են տալիս եզրակացնելու, որ նրանք մշտական թե գրավոր, թե հեռախոսային կապի մեջ են եւ գործում են փոխհամաձայնեցված: «Պասերով»՝ իրար աջակցելով եւ օգնության հասնելով: Այս իրողությանը, որը հատկապես բացահայտ դրսեւորվել է վերջին ամիսներին, Լրագիրը հանգամանալից անդրադարձել է: Տեղի են ունենում իրադարձություններ, որ էապես ճշտում են պատկերը: Ալիեւի «հաղթանակի» հիստերիկան եւ Փաշինյանի՝ «պարտության» հիմքով դեմագոգիան արդեն նույնական են ոչ միայն բովանդակությամբ, այլեւ խոսքի անկապ ու զառանցագին ոճով: Սա նույնպես պատահական չէ՝ 2020-ի տարօրինակ պատերազմը Բաքուն չի հաղթել, ավելին, ինչպես խոստովանեց Ալիեւը՝ նոյեմբերի սկզբին Բաքուն արդեն ռեսուրս չուներ շարունակելու պատերազմը: Հետաքրքրական է, որ երբ ռազմագիտության ռուս շատ մասնագետներ շեշտում էին պատերազմի ռազմական այն առանձնահատկությունը, որ հայկական կողմը 1:5, իսկ թուրքական զինուժի մասնակցությամբ 1:10 զիջելով հակառակորդին՝ նահանջել է ընդամենը մեկ ուղղության վրա, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլն ու իր ռուսանպաստ ու արեւմտամետի դիմակով հենակ-սազանդարները “պարտության” ողբն էին դրել: Իր հերթին, միջազգային բարձր ատյաններում հրադադարով հաստատված ստատուս քվոյի անընդունելիության (Մակրոն), Արցախի կարգավիճակի եւ միջազգային իրավունքի սկզբունքների հավասարազորության հիմքով կարգավորման պահանջներ են դրվում (Շոլց), ինչը հակասում է Փաշինյանի ու Ալիեւի «խաղաղ օրակարգին»: Պատահական չէ, որ Փաշինյանը եւ ՀՀ ԱԳՆ չեն արձագանքել Եվրոպական խորհրդարանի զեկույցներին, որոնցում հղում է արվում Արցախի խնդրի կարգավորման՝ ՄԽ համանախագահների ձեւակերպած 2009 թ․սկզբունքներին եւ տարրերին: Այս ֆոնին, Փաշինյանն ու Ալիեւը շտապում են իրականացնել «խաղաղ օրակարգը», որի վկայությունը Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերի անօրինական բնակեցումն է ցապարներով: Մյունխենում ու Բեռլինում Փաշինյանի հայտարարություններն ու հայտնի ասուլիսը, որոնցում նա աղաչում էր «ադրբեջանական հասարակության աջակցությունը», որեւէ կասկած չեն թողնում: Բաքուն արձագանքել է Փաշինյանի կոչին՝ բնակեցնել գրավյալ հայկական քաղաքներն ու գյուղերը ցապարներով, այսինքն՝ շուտափույթ փոխել Լեռնային Ղարաբաղի հանրապետության էթնիկ պատկերը հնարավոր հանրաքվեին ընդառաջ: ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունը կասկած չի թողնում: Ահա Թալիշի վերաբերյալ հատվածը․ «Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր»: Մենք ելնում ենք նրանից, որ ԱԳՆ բնակեցված է «պապիկյան» նշաձողին գոնե որոշ չափով գերազանցող ինդիվիդներով: Այդ դեպքում հարկ է նկատել, որ ժխտվում է Արցախի Հանրապետության գոյությունը, ըստ այդմ՝ Թալիշը եւ մյուս շրջանները ներկայացված են որպես Ադրբեջանի տարածք: Այստեղից էլ՝ Փաշինյանի ու ՀՀ ԱԳՆ սիրած «էթնիկ զտում» ագենտուրային շղարշ-արտահայտությունը: Ցապարների բնակեցումը ներկայացվում է որպես «վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը»: Նախ բնակեցման, ոչ թե վերաբնակեցման, այսինքն նախորդ վիճակի վերարտադրման: Այնուհետեւ, ոչ թե հետք է վերացվում, այլ փոխվում է էթնիկ պատկերը, որն ընկած էր թե ԼՂԻՄ գոյության, թե ՄԽ սկզբունքների մաս կազմող կամարտահայտության հիմքում: Այստեղ է, որ ամենայն պարզությամբ արտահայտվում է ողբերգական մի իրողություն, որին պիտի խիզախություն ունենանք ուղիղ նայել: 2018 թվականից Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններում ՀՀ ղեկավարության դերը կայանում է ոչ միայն պարզ ռուս-թուրքական ագենտուրային ազդեցության մեջ, այլ իր մեջ պարունակում է որոշիչ սեփական բաղադրիչ: Այդ բաղադրիչի անունն է Իսրայել պետության շահը հետապնդող Լեւոն Տեր-Պետրոսյանի «ուսմունք», որի հավատարիմ աշակերտն է մեր Նիկողոսը: Ոչ թե Փաշինյանն է կատարում Ալիեւի պահանջները, այլ Բաքվի պարագլուխը Փաշինյանինը՝ հակահայ եւ հակաիրանյան ռազմավարության հրեական ծիրում: Մեր գործողությունները պիտի բխեն այս իրողության գիտակցումից: Պարզ է, որ իրադարձությունների նման ընթերցումը կարող էր բյուրեղանալ միայն ուշ փուլերում: Այդուհանդերձ իրադրությունը դեռ հնարավոր է շտկել, երբ բացահայտ տեսնում ես դարանից ելած թշնամուն:

Lragir.am,
19-03-2023 14:38