Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, երեք օրից տեղումները կդադարեն

19-03-2023 15:22

Հայաստանի տարածքում մարտի  19-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում  են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 20-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-20-ի ցերեկը կնվազի  2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երևանում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
19-03-2023 15:22