«Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին եւ վերահսկում են այն: Ռուս խաղաղապահները միեւնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք», ցապարների երեկվա հարձակման եւ Եղծահողից հյուսիս տարածքի գրավման կապակցությամբ հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը: Ահա ինչպես է նկարագրում կացությունը ՌԴ ՊՆ հաղորդագրությունը. «2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել 2054.0 բարձունք (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արեւելք) եւ սկսել դիրքի ինժեներական սարքավորում: Ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն եւ հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն (ընդգծումը՝ խմբ): Ադրբեջանական կողմը տեղեկացվել է պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու եւ ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»: ՊՈՒ դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ավելի առարկայական է գտնվել․ «ռուս խաղաղապահները դիրքավորվել են ադրբեջանցիների դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը: Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր առանձնապես չունեն: Առաջ են եկել, դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է: Ինչ պետք է արվեր, դա պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկյունից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են` դուրս չեն եկել, բազմաթիվ օրինակներ կան (ընդգծումը՝ խմբ): ՌԴ ՊՆ հաղորդագրությունը երեւի բոլորին հիշեցրեց Փառուխի եւ այլ իրադարձությունները, որտեղ ռուսները մինչեւ հիմա «բանակցում են ցապարներին ելման դիրքեր վերադարձնելու» թեմայով: Իրականությունը սակայն մեջբերումներում արված ընդգծումներն են․ Փառուխում էլ ռուսները կանգնել էին ցապարների առաջ այնքան, մինչեւ վերջիններս դիրքավորվեն, ամրաշինական աշխատանքներ անեն, օգնել են ինժեներական եւ մարտական տեխնիկա անցկացնել գրավված դիրքեր (ռուսապատկան հայ մամուլը գրում էր, թե խանգարել են): Այն, որ ցապարները պատրաստվում էին այդ գործողությանը, երեւի նույնիսկ կասկածներ չպիտի առաջացներ: Բաքուն մարտի սկզբից «ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայկական ռազմական փոխադրումների» կեղծ բովանդակությամբ տեղեկատվական ֆոն էր ձեւավորում, իսկ մարտի 5-ին հարձակվել էր հայկական ոստիկանական մեքենայի վրա, սպանելով 3 հայ ոստիկանների: Հայկական կողմի դիմադրությունից հետո, կորուստներ կրելով, ցապար հատուկջոկատայինները ռուս զինուժի հովանու ներքո իրականացրել էին սպանվածների ու վիրավորների անարգել տարհանում ելման դիրքեր: Ռուս խաղաղապահները դա ձեւակերպել էին «ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու եւ հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալու» գործողություն: Կրկի՞ն ծանոթ պատմություն է Հին Թաղեր-Խծաբերդից, Փառուխից, Մռավից, Բերձոր-Աղավնոյից: Մեկ տարբերությամբ. հիմա կարծես թե չի հնչում «դա հարված է ռուս խաղաղապահների հեղինակությանը», մարելու վրա են նաեւ «ռուսները կամ չեն ցանկանում, կամ ի վիճակի չեն» հիվանդագին արտահայտությունները: Բոլորովին ամոթ կլիներ: Հեղինակության, ուզել-չուզելու հարց չէ՝ ռուսական կոնտինգենտը, իրերն իրենց անունով կոչենք, օկուպացիոն զորախումբը եւ Կոպիրկինի երեւանյան ադմինիստրացիան, հստակ կատարում են իր գործառույթը՝ հայերի հնարավոր նախաձեռնությունների եւ պաշտպանական կարողությունների չեզոքացում, ռազմավարական բարձունքներին ու մայրուղիներին Բաքվի վերահսկողության ապահովում, Արցախի, այնուհետեւ Երեւանի ենթարկում Բաքվին՝ բնիկ հայ բնակչության սպանդի եւ արտաքսման նպատաով: Իրենց իսկ կերտած իրողությունը բացահատող դրույթները Արարատ Միրզոյանը «նավոդկա» է բնորոշում: Ամենեւին պատահական չէ, որ ռուսական կողմը մարտի սկզբից ոչ մի անգամ չի հերքել Բաքվի հաղորդագրությունները իբր ռազմական փոխադրումների վերաբերյալ: Շուշին շրջանցող ճանապարհի Բաքվի վերահսկողությունը դա Բերձորի միջանցքի 5+5 կմ լայնությամբ արտատարածքային միջանցքի կարգավիճակի վերացման, այն Բաքվի վերահսկողությանը հանձնելու գործընթացի բաղադրիչն է: Այդ համատեքստում, Շուշին շրջանցող ճանապարհի գործարկման պարագային կհաստատվեր, որ ռուսներն են փակել Բերձորի միջանցքը Բաքվի հետ միասին, քանի որ միջանցքի սկզբնամասում Բաքուն առայժմ անցակետ չունի: Այլապես, ռուսներն ինչով էին բացատրելու, թե ինչու թույլ չեն տալիս երթեւեկությունը միջանցքի մնացած հատվածում, դեպի Գորիս: Դա է պատճառը, որ Բաքուն իր վերջին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի խնդիրը կապեց Բերձորի միջանցքում «անցակետ տեղադրելու անհրաժեշտության» հետ: Հաջորդ քայլը լինելու է հենց դա: Եւս մեկ «նավոդկա»: ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությունները «հիմնավորում են» Բերձորի միջանցքի արտատարածքային, այսինքն Բաքվին չպատկանող կարգավիճակի վերացումը: Դրանից հետո ռուսական զորակազմը ցապար զինյալների հետ համատեղ սահմանելու է անձնագրային ռեժիմ ինչպես Բերձորի մայրուղուն, այնպես էլ Արցախի մյուս ճանապարհներին ու բնակավայրերում: Նույն սխեմայով կարվեն Բաքվի չհերքվող հաղորդագրություններ X ճանապարհի կամ բնակավայրի վերաբերյալ, կկայանա օկուպացիա, ռուս-ցապարական «խաղաղապահների» դիրքավորում «ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու եւ հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալու համար»: Բաքուն արդեն իսկ Արցախ ներխուժած իր ստորաբաժանումները եւ զավթողական գործողությունները «խաղաղապահ» է հորջորջում: Նրանք են իրականացնելու ՊԲ զինաթափումը: Ռուսական զորակազմը հստակ կատարում է իր առաքելությունը Պուտին–Ալիեւ–Փաշինյան համաձայնությունների շրջանակում, նոյեմբերի 9-ի թղթի հակահայ կիրառման շրջանակի ընդլայնմամբ՝ Հայաստանը ցապարներով ողողելու մոտալուտ հեռանկարով: Ընդ որում, առաջնորդությունը Նիկոլ Փաշինյանինն է, իր ԱԳ նախարար Միրզոյանի խոստովանությամբ՝ Բաքվին պարբերաբար արվող «խաղաղ առաջարկներով»: Սրանք 2020 թվականի ապրիլից իրականացվող թրքածին եւ հրեածին ծրագրեր են, որոնց Մոսկվան, մեղմ ասած, ամենեւին դեմ չէ: